Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Սահմանադրական բարեփոխումների նախագծից անմասն չմնացին նաև Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները

Սահմանադրական բարեփոխումների նախագծից անմասն չմնացին նաև Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականները
23.11.2015 | 11:29

Նոյեմբերի 20-22-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու երիտասարդ ՀՀԿ-ականների համար Ծաղկաձորում անցկացվեցին դասընթացներ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:

Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզից շուրջ 100 նոր անդամագրված երիտասարդներ:

Եռօրյա դասընթացները մեկնարկեցին ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի ողջույնի խոսքով, ով նորանդամ երիտասարդներին մաղթեց ակտիվ և հաջողություններով լի գործունեություն կուսակցության շրջանակներում:
Մարզային խորհրդի ղեկավարի ողջույնից հետո ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ ղեկավար Արման Սարգսյանը երիտասարդներին ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը, կատարված աշխատանքները և նորանդամ երիտասարդների հետ համատեղ աշխատանքների վերաբերյալ ակնկալիքները:

Հաջորդիվ ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երիտասարդներին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը, դրա անհրաժեշտությունը,պարզաբանումներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև շահարկումներն իրենց բացատրություններով, այնուհետև պատասխանեց նախագծի վերաբերյալ երիտասարդներին հուզող հարցերին, իսկ ՀՀԿ ԵԿ Տեղեկատվական հանձնաժողովի անդամ Ռուբեն Խաչատրյանն էլ ներկայացրեց Տեղեկատվական հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես` սոցիալական կայքերում տարվող աշխատանքները:

Դասընթացներն ուղեկցվեցին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ինտելեկտուալ խաղերով և սեղանի թենիսի մրցույթով:

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ